Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել
Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վճռորոշ մրցախաղում նա առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Սանալ Վահապի նկատմամբ: Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր էին նվաճել նաև Հայաստանի մասնակիցներից գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի ընտրական մրցաշարն անցկացվում էր հեռավար: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստներ, այդ թվում 164 գրոսմայսըեր և 65 միազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը: Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: