ՌԴ ՆԳՆ-ում հաստատել են ռուսաստանցիների համար արտերկրում միջազգային անձնագիր ստանալու հնարավորությունը
Արտերկրում գտնվող ռուսաստանցիների համար միջազգային անձնագիր ստանալու կարգը չի փոխվել, հայտարարել են Ռուսաստանի ՆԳՆ-ում, գրում է Ինտերֆաքս-ը։
«Հայտնում ենք, որ արտերկրում բնակվող ռուսաստանցիները ՌԴ սահմաններից դուրս քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ կարող են ստանալ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսություններում»,-ասված է նախարարության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ 2021 թվականի մայիսի 30-ին ուժի մեջ մտած Վարչական կանոնակարգը սահմանում է ՌԴ տարածքում Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ստորաբաժանում ների պետական ծառայությունների տրամադրման կարգը եւ չի տարածվում արտերկրում ՌԴ կառույցների գործունեության վրա, որոնք նույնպես լիազորված են տրամադրել միջազգային անձնագրեր։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն արտերկրում միջազգային անձնագրեր տրամադրելու եւ ձեւակերպելու առանձին վարչական ընթացակարգերի փոփոխությունների մասին։ Հաղորդագրությունների համաձայն՝ արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիները, իբրեւ, ստիպված կլինեն նոր միջազգային անձնագիր ստանալու համար ժամանել ՌԴ տարածք։