Բայդենին քննադատել են կրտսեր դպրոցական աղջկա հասցեին հաճոյախոսությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնվել է առցանց թրենդներում՝ որպես «Տարօրինակ Ջո», երբ մի քանի մեկնաբանություն է արել Վիրջինիայի ռազմաբազայում կայացած միջոցառմանը ներկա փոքրիկ աղջկա հասցեին։ Այդ մասին գրում է Fox News պարբերականը։
Վրիջինիայի Լենգլի Յուսթիս ռազմաբազայում զինծառայողների եւ նրանց մտերիմների առջեւ ելույթ ունենալիս նախագահն իր ելույթի ընթացքում անսպասելիորեն դիմել է վետերանի դստերը։
«Ես հավանում եմ քո մազերի մեջ այդ մազակալները,-ասել է Բայդենն աղջկան, որը նստած էր ներկաների շրջանում։-Եղբայր, ասեմ քեզ, նայիր նրան։ Նա ունի 19-ամյա աղջկա տեսք, նստած է այնտեղ՝ որպես փոքրիկ լեդի՝ ոտքերը խաչած»։
Նրա խոսքերը կոշտ քննադատության են արժանացել սոցցանցերում։ Կոլումբացի պրոֆեսորը, որը ներկայանում է որպես սեռական բռնության ոլորտում փորձագետ եւ սովորեցնում մեծահասակներին նկատել մյուսների վտանգավոր վարքագիծը, անվանել է Բայդենի խոսքերը «մտահոգիչ եւ սարսափազդու»։