Սթիվեն Սիգալը ընդունվել է «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցություն
Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը պաշտոնապես ընդունվել է «Արդար Ռուսաստան – Հանուն ճշմարտության» կուսակցություն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միավորված կուսակցության պատգամավորների պալատի նիստում դերասանին շաբաթ օրը հանձնել են կուսակցական տոմսը։ Ավելի վաղ Սիգալը «Հանուն ճշմարտության» կուսակցության անդամ էր, հիմա Զախար Պրիլեպինի թիմի հետ միասին նա միացել է «Արդար Ռուսաստան – Հանուն ճշմարտության» կուսակցությանը։
Ինչպես ավելի վաղ ասել էին կուսակցության մամուլի ծառայությունում, դերասանը կշարունակի զբաղվել էկոլոգիայի հարցերով, հատկապես բնության աղտոտման դեմ պայքարով։