Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. «Հավերցն» առաջ է մղում «Չելսիին»
Պորտուում ընթանում է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը անգլիական երկու թիմերի՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» միջև։ Առաջին խաղակեսից հետո լոնդոնյան թիմը հաղթում է նվազագույն հաշվով:
42-րդ րոպեին «Չելսին» բացեց հաշիվը: Մեյսոն Մաունթի փոխանցումից հետո Կայ Հավերցը շրջանցելով դարպասապահ Էդերսոնին գնդակն ուղարկեց դարպասը:
Առաջին խաղակեսն անցավ լարված ու դիտարժան պայքարում: Խաղի հենց մեկնարկից Գվարդիոլայի թիմը նետվեց գրոհի և առաջին րոպեներին առավելություն ուներ, սակայն լոնդոնցիները հետզհետե հավասարեցրեցին խաղը ու առաջին կեսի միջնամասում 1-2 լուրջ պահ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Սուր պահերով աչքի ընկան նաև քաղաքայինները:
Աղբյուր ArmSport.am