Անատոլի Վասերմանը միացել է «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցությանը
Լրագրող և հեռուստահաղորդավար Անատոլի Վասերմանը դարձել է «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության անդամ և մտադիր է առաջադրվել Պետդումայի ընտրություններին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են կուսակցության մամուլի ծառայությունից:
«Անատոլի Վասերմանն արդեն պաշտոնապես դարձել է կուսակցության անդամ, բայց դեռ կուսակցական տոմս չի ստացել: Այն կհանձնվի հաջորդ միջոցառումներից մեկի ժամանակ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մամուլի ծառայությունը հաստատել է նաև Վասերմանի`Պետդումայի ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին ՏԱՍՍ-ի աղբյուրի տեղեկությունը: