Հայտնի է բրիտանական թագավորական ընտանիքի «ամենաոճային» անձի անունը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ճանաչվել է թագավորական ընտանիքի «ամենաոճային» անդամը: Այս կարգավիճակը նա ստացել է իր հագուստի ոճի շնորհիվ, հայտնում է Express-ը:
PrettyLittleThing հագուստի ապրանքանիշը վերլուծել է Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների բնակիչների շրջանում համացանցային որոնումների քանակը, որոնք հետաքրքրված են եղել թագավորական ընտանիքի անդամների հագուստի ոճով:
Վերջին մեկ տարվա ընթացքում Սասեքսի դքսուհու ցուցանիշն աճել է 100 տոկոսով, նրա հանդերձանքները համացանցում որոնվել են 148 550 անգամ: Մարքլը շրջանցել է Քեմբրիջի դքսուհի Քեյթին: Մասնավորապես, Միդլթոնի ոճի առնչությամբ համացանցային որոնումների քանակն աճել է 84 տոկոսով և հասել 145 400-ի:
Ընկերության հետազոտությունը ցույց է տվել նաև, որ «Մեգանն ու Քեյթն անընդհատ նորաձևության նոր միտումներ են թելադրում և համարվում են ոճի խորհրդանիշեր»: