Կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութը շուկա կմտնի Խորդադից հետո. Ռոհանի
Կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութը շուկա կմտնի Խորդադից հետո՝ հունիսի 21-ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանում կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, գրում է IRNA-ն։
Նրա գնահատմամբ՝ շուկայում տեղական արտադրության պատվաստանյութի հայտնվելուց հետո պատվաստումը կսկսվի մի քանի օրվա ընթացքում, եւ պայմանները զգալիորեն կբարելավվեն։ Ռոհանին հույս է հայտնել, որ համընդհանուր պատվաստումը կավարտվի ամռան վերջին։
2020թ. դեկտեմբերի 29-ին իրանական Barekat Foundation հիմնադրամը մարդկանց վրա COVID-19 պատվաստանյութի փորձարկումներ է իրականացրել։