Գալուստ Սահակյանը` նախագահի կողմից իրեն նկատողություն տալու և ԱԺ նախագահի կողմից ուղղորդվելու վերաբերյալ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց տարածված այն խոսակցությունների վերաբերյալ հարցերին, թե ՀՀ նախագահը նկատողություն է տվել իրեն` ՕԵԿ կուսակցության վերաբերյալ արած հայտարարության համար՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ քննարկումներին կարիք էլ չկար տեղյակ պահել ՕԵԿ-ին:
Արդյո՞ք նախագահը նկատողություն արել է Գալուստ Սահակյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ինձ երբևիցե. Նախ մեր մեջ էնպիսի խնդիր չկա, որ նկատողություն, հետո անհեթեթ տարածված լուր է, որի իմաստն անհասկանալի է»:
Իր հայտարարության վերաբերյալ էլ Գալուստ Սահակյանն ասաց, թե ինքն ՕԵԿ-ի վերաբերյալ ինչո՞ւ պետք է հայտարարություն անի. «Ի՞նչ է արել ՕԵԿ-ը, որ անեմ: Չէ»:
Իր՝ ՕԵԿ-ի դեմ լինելու և ԱԺ նախագահի կողմից նշված խմբակցությանը դեմ գնալու հորդորների վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասաց. «Ինձ որևէ մեկը չի կարող հրահրել, ինձ որևէ մեկը չի կարող բանսարկու դարձնել, առավել ևս ԱԺ նախագահը, ինքն իր բնավորությամբ ավելի հաշտողական է ոչ միայն ՕԵԿ-ի, այլ նաև մյուս քաղաքական թիմերի նկատմամբ»: