Daily Mail-ը ներկայացրել է «Լքված Լոնդոն» գրքում տեղ գտած լուսանկարները, որոնք պատմում են թանկարժեք քաղաքի անտեսված վայրերի մասին (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձ է կատարել էքսկուրսավար, Look Up London պատմական բլոգի և London Blue Badge-ի հիմնադիր Քեթի Ուիգնալի «Լքված Լոնդոն» (Abandoned London) ֆոտոգրքին, որում ներառված են մեգապոլիսի լքված և մոռացված բազմաթիվ վայրեր։
Լքված ու մոռացված վայրերի թվում են երկաթուղային կայարաններ, ստորգետնյա ապաստարաններ, պատմական շենք-շինություններ:
«Լքված վայրերի այս լուսանկարները ցույց են տալիս ժամանակի պահը: Շենքերից որոշներն այն ժամանակ քանդվել կամ վերանորոգվել են, սակայն շատերը դեռևս կանգուն են՝ անտեսված վիճակում: Այս վայրերը մեծ արժեք և հարուստ նշանակություն ունեն», - ասել է հեղինակը։
Նա նշել է, որ տարօրինակ է, որ Լոնդոնի պես մարդաշատ, աղմկոտ և թանկարժեք վայրում դեռևս անտեսված վայրեր կան։
Ստորև ներկայացնում ենք գրքում տեղ գտած լուսանկարները․
շ