Մեծ Բրիտանիայում ավելի քան 50 երեխա է հոսպիտալացվել՝ TikTok-ի նոր վտանգավոր թրենդի պատճառով (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը կոչ է արել արգելել փոքրիկ գնդիկավոր մագնիսներն այն բանից հետո, երբ TikTok սոցիալական ցանցի նոր թրենդի պատճառով երկրում 50-ից ավելի երեխա է հոսպիտալացվել, գրում է Express թերթը:
Խոսքը նեոդիմից պատրաստված փոքր գնդիկավոր մագնիսների մասին է, որոնք լայնորեն օգտագործվում են որպես խաղալիքներ երեխաների համար: Դրանք TikTok սոցիալական ցանցում թրենդի են վերածվել, որի էությունը տեսահոլովակ նկարահանելն է, որում անհրաժեշտ է երկու մագնիս դնել դեմքի յուրաքանչյուր կողմում և ձևացնել, թե դրանք փիրսինգ են։ Տեսանյութը նկարահանելիս որոշ երեխաներ պատահաբար կուլ են տվել այս մագնիսները, երբ ձևացնելիս են եղել, թե դրանք լեզվի փիրսինգներ են։
Բրիտանացի պաշտոնյաները կոչ են արել ամբողջովին արգելել նմանատիպ մագնիսների օգտագործումն այն բանից հետո, երբ վտանգավոր թրենդն առողջական վնաս է հասցրել մոտ 65 երեխայի, որոնք այժմ շտապ վիրահատության կարիք ունեն: