Բայդենի որդին պարծեցել է, որ թմրանյութ է օգտագործել Վաշինգտոնի նախկին քաղաքապետի հետ. հրապարակվել է ձայնագրություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ընկերոջ հետ հեռախոսով խոսելիս, խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել Վաշինգտոնի նախկին քաղաքապետ Մարիոն Բարիի հետ, գրում է Daily Mail:
«Գիտես` ես իրականում քրեք եմ օգտագործել Մարիոն Բարրիի հետ», - ձայնագրությունում ասում է մեկը, որի ձայնն անչափ նման է Հանթեր Բայդենի ձայնին: Այնուհետև նա մանրամասնում է, որ թմրանյութն օգտագործել է այն ժամանակ, երբ սովորում էր Ջորջթաունի համալսարանում:
«Կարծում եմ ՝ երկրորդ կուրսում էի», - ասում է տղամարդը:
Նշվում է, որ 2019-ին արված ձայնագրությունը ձեռք է բերվել Բայդեն կրտսերի նոութբուքից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին խոստովանել էր, որ երկար տարիներ տառապում էր ալկոհոլիզմից և թմրամոլությունից: Ըստ Բայդեն կրտսերի` դրա պատճառով նա պատրաստ էր օգտագործել ցանկացած բան, ինչն իրեն թմրանյութ էր հիշեցնում: