Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 42, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 222 555 է, մահվան դեպքերինը՝ 5509
Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 555-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4428 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Մայիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1081 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5509-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 186 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 752, փաստացի բուժվողներինը՝ 4294 (մեկ օրում նվազել է 149-ով): Մեկ օրում արվել է 3084 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 078 534 թեստ: