«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի պաշտոնական կայքն արդեն հասանելի է
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի պաշտոնական կայքն այսօրվանից գործարկվել է։ Այդ մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։
«Այս հարթակում մենք մեկտեղել ենք դաշինքի գործունեությանը վերաբերող ամենաթարմ նորություններն ու տեղեկատվությունը, դաշինքի ներկայացուցիչների սուր հարցազրույցներն ու ելույթները և այն ամենը, ինչն անհրաժեշտ է իմանալ մեր թեկնածուների մասին»,- նշված է հայտարարության մեջ։