Երևանում լրագրողը KIA-ով վրաերթի է ենթարկել մենեջերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարիամ Ս.-ն իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արմենուհի Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, հետաքննիչ Աբաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Աբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մարիամ Ս.-ն լրագրղ է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում մենջեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: