Քոչարյանը, Սաղաթելյանն ու Հակոբյանը ծաղիկներ խոնարհեցին
Հայոց պետականության վերականգնման, առաջին Հանրապետության օրը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։
Նրանք Արամ Մանուկյանի արձանի մոտ են։ Հավաքվել են մի շարք քաղաքացիներ։
Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաեւ դաշինքի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը։ Նրանք երեքով ծաղիկներ խոնարհեցին Մանուկյանի արձանի մոտ։