Ստորագրվել է նոր գազամուղի կառուցման համաձայնագիր. Հրապարակ
Ռուսաստանն ու Պակիստանը ստորագրել են «Պակիստանյան հոսք» նոր գազամուղի կառուցման համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Համաձայն Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության հայտարարության, այս նախագիծն անհրաժեշտ է, որպեսզի Պակիստանը կարողանա ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը եւ բարձրացնել բնական գազի օգտագործման ծավալները, որպես բնապահպանական առումով մաքուր վառելիք։
Շինարարության բուն աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին։ Գազամուղն ունենալու է 1100 կմ երկարություն, 12,4 միլիարդ խորանարգ մետր թողունակություն։ Այն կկապի սեղմված գազի ընդունման երկու տերմինալները նաեւ՝ Կարաչի եւ Գվադար նավահանգիստներում՝ Պակիստանի հարավում՝ էլեկտրակայանների եւ գազի արդյունաբերական օգտագործման Քասուր շրջանի հետ, որը գտնվում է արդեն Պակիստանի հյուսիսում։