Սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա բանակցությունների շրջանակում. Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնել 6 հայ զինվորի գերեվարման համար
Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առնչությամբ, մասնավորապես`մայիսի 26-ի գիշեր լույս 27-ին ադրբեջանական զորքերի կողմից 6 հայ զինվորի գերեվարման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ցանկացած սադրանքներից: Երկու երկրի միջև սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա բանակցությունների շրջանակում՝ առանց տեղում ընթացող գործողությունների»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: