Արևելյան Երուսաղեմում իրենց տներից պաղեստինցիների հետագա վտարումը կարող է նոր լարվածության կամ պատերազմի հանգեցնել. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Արևելյան Երուսաղեմում ունեցած իրենց տներից արաբների վտարմանն ուղղված հետագա քայլերը կարող են լարվածության նոր ալիքի, հակամարտության սրացման ու պատերազմի բռնկման հանգեցնել, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք մտահոգություն հայտնել ենք կողմերի այն գործողությունների առնչությամբ, որոնք առաջին հերթին կարող են նոր լարվածության, հակամարտության, պատերազմի հանգեցնել և վերջին հաշվով տապալել երկու պետության մոդելով հակամարտության կարգավորման ոչ միանշանակ հեռանկարները»,- ասել է Բլինկենը:
Բլինկենն ասել է, որ Իսրայելի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ նշել է որպես այդպիսի գործողություն պաղեստինցիներին իրենց տներից վտարելը, որտեղ նրանք տասնամյակներ են ապրել՝ սերունդներով:
Պաղեստինյան իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ Բլինկենը, ինչպես ինքն է հայտնել, շեշտել է բռնության կիրառման աճի բացասական հետևանքները: