Թեժ քննարկում՝ «Իմ քայլում». ընտրացուցակը ոմանց անակնկալի է բերել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանի իշխանական խմբակցությունում թեժ քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Բանն այն է, որ ցուցակում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք անակնկալ են եղել խմբակցության պատգամավորների համար:
Իշխանական ֆրակցիայի համար անակնկալ է եղել ցուցակում տեսնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականին՝ Հասմիկ Հակոբյանին, որը ցուցակի 78-րդ համարն է: Հաջորդ անակնկալը հայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիլի Մինասյանի՝ ցուցակում լինելն է, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով լքել էր տնօրենի պաշտոնը. վերջինս ցուցակի 75-րդ համարն է:
Պարզվում է՝ ՔՊ ցուցակում է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը` Անուշ Քլոյանը, որը ցուցակում 93-րդն է: Իշխանության ներսում թեժ քննարկվել է այն հարցը, որ իշխանությունը ցուցակից դուրս է թողել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթև Հայրապետյանին, Աննա Կարապետյանին, Հովհաննես Իգիթյանին, Սերգեյ Ատոմյանին, Համազասպ Դանիելյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Միքայել Զոլյանին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։