Սերգեյ Բագրատյանը հայտնվեց «պետականության առագաստները քաշքշողների» շարքում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնվել է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Նա ՔՊ-ականների շարքում 52- րդ համարն է:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Բագրատյանն այն կարծիքին էր, որ ավելի լավ է լուսանցքում լինել, քան պետականության առագաստանավի առագաստները քաշքշողներից որևէ կողմի շարքերում:
«Այս դեպքում քեզ չես մեղադրի, որ ճոճեցիր և վնասեցիր պետականության նավը: Ես պատրաստ եմ պետությանը ծառայել, բայց պատրաստ չեմ ընդդիմությանը կամ իշխանությանը ծառայել: Ես պետականության առանցքը պահում եմ, որ չվնասեն: Իմ խնդիրն եմ համարում պաշտպանել պետականությունը ցանկացած հարձակումից, որովհետև պետականությունն է հավերժ, և մենք պետականության արդյունքում կարող ենք շարունակվել: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը պետականության առագաստանավի առագաստները քաշեն, ճոճեն, պոկեն, մենք այս ծովում մակընթացության կենթարկվենք և կկործանվենք: Ես ինձ առագաստը պահողների թվում եմ տեսնում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Բագրատյանը:
Իսկ թե ինչ փոխվեց ընդամենը երկու ամսվա մեջ, դեռ կփորձենք պարզել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։