Սիրիայի նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակ է տարել Բաշար Ասադը
Սիրիայի խորհրդարանի ղեկավար Համմուդա Սաբահը հայտարարել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը՝ ստանալով ձայների 95.1%-ը, հաղորդում է ТАСС-ը:
Խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 78%. քվեարկությանը մասնակցել է Սիրիայի շուրջ 14 միլիոն քաղաքացի:
«Սիրիացիները ցույց տվեցին, որ լիարժեք վճռականություն ունեն դիմակայել վտանգավոր մարտահրավերներին և երկրի պատմության մեջ ևս մեկ հերոսական էջ ձևակերպեցին»,- ասել է խորհրդարանի խոսնակը:
Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է 1.5%, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը 3.3% է ստացել:
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան կոչ էին արել միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները՝ ընտրությունների անցկացումը Ասադի վարչակազմի կողմից լեգիտիմություն ձեռք բերելու ոչ լեգիտիմ փորձ: