Պեսկովը պատասխանել է Լեհաստանի նախագահին
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային` Ռուսաստանի «աննորմալության» մասին վերջինիս խոսքերից հետո մեղադրել է Ռուսաստանի Դաշնության հանդեպ ատելություն ցուցաբերելու համար: Այս մասին գրում է Свобօдная Пресса պարբերականը:
«Մենք շատ վատ ենք վերաբերվում նման հռետորաբանությանը, այն մեզ դուր չի գալիս և մենք այն չենք ընդունում: Ռուսաստանը բարեկամական երկիր է: Երկիր, որն ուժեղ է, ինքնավստահ և լիովին անկախ: Ունենալով այդ որակները ՝ Ռուսաստանը փնտրում է փոխշահավետ համագործակցության բարեկամական հարաբերություններ իր բոլոր հարևանների, այդ թվում ՝ Լեհաստանի հետ: Եվ մենք ափսոսում ենք, որ մեր երկրի հանդեպ ատելությունը, ցավոք, փակում է որոշ լեհ քաղաքական գործիչների աչքերը»,-ասել է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանում իր ելույթի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կտրուկ էր արտահայտվել Ռուսաստանի հասցեին, իբր վերջինիս ագրեսիվ գործողությունների պատճառով:
«Ռուսաստանն աննորմալ երկիր է, ագրեսոր երկիր է»,-ասել է Դուդան: