Բայդենը խոստացել է հանրությանը ներկայացնել կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ հետախուզության զեկույցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով կներկայացնի ամերիկյան հետախուզուզության զեկույցը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հանգամանքների մասին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Մերիլենդ նահանգի «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողերի հետ զրույցում հայտնել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հանրությանը կներկայացվի տվյալ զեկույցը, որը ԱՄՆ հատուկ ծառայությունները պետք է պատրաստեն երեք ամսում, Բայդենն ասել է. «Այո, եթե չկա այնպիսի մի բան, ինչի մասին ես չգիտեմ»:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ արդյունքներ են հրապարակելու ամերիկյան հատուկ ծառայությունները: