Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ուզբեկստանում շարունակվող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր հարթակ է դուրս եկել 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը:
Հայ ծանրորդը երկամարտի 327 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սուրեն Գրիգորյանը, նույն քաշային կարգում, 323 կգ արդյունքով, գրավել է 4-րդ հորիզոնականը: