Վլադիմիր Պուտինը իր ծննդյան տարեդարձը նշել է չինացիների հետ
Ինչպես հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նշել է իր ծննդյան օրը: Նա հոկտեմբերի 7-ին դարձել 61 տարեկան: Նա պատմել է, թե ինչպես է անցկացրել իր տարեդարձը:
Նրա խոսքով' ինքը հանդիպում է ունեցել չինացի գործընկերների հետ, իսկ հետո նրանց առաջարկել է իր հետ օղի խմել:
Ըստ նրա' ծննդյան տարեդարձն անցել է ջերմ, ընկերական և ոչ պաշտոնական մթնոլորտում: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք նա հասցրել է փորձել Ճապոնիայի նախագահի նվիրած խմիչքը: