Թուրքիան 5 ականազերծման մեքենա է մատակարարել Ադրբեջան
Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել 5 միավոր մեխանիկական ականազերծման մեքենաներ (MEMATT): Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
MEMATT ականազերծող մեքենան մշակվել է թուրքական Military Factory ընկերության և Shipyard Operation-ի կողմից:
«Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմն ավարտել է MEMATT-ի շահագործման դասընթացները և ստացել է համապատասխան վկայականներ: MEMATT- ի հանձնման արարողությանը ներկա էին ԶԼՄ ներկայացուցիչներ: MEMATT-ը հաջողությամբ իրականացրել է հակահետևակային և հակատանկային ականների ոչնչացման խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: