Ադրբեջանական կայքերը տարածել են գերեվարված հայ զինծառայողների լուսանկարները
Ադրբեջանական կայքերում տարածվել են այսօր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս գերեվարված հայ զինծառայողների լուսանկարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։