Իր նախկին տնային օգնական Լյուսյային Ֆիլիպ Բեդրոսովիչն առաջարկել է խոշոր գումար, որը կհերիքի նրան առաջիկա տասը տարիներին, փոխարենը Լյուսյան չպետք է այլևս թոք-շոուների մասնակցի և պատմի աստղային զույգի մասին
80 ամյա Լյուսյա Դորոդնովան, ով գրեթե 30 տարի եղել է Ալլա Պուգաչովայի և Ֆիլիպ Կիրկորովի տնային ծառան, կամ ինչպես հիմա ընդունված է ասել, օգնականը, ուղարկվելով թոշակի Ֆիլիպ Բեդրոսովիչի կողմից, որոշել էր հանդես գալ թոք-շոուում, և վերջապես խոսել: Լրատվամիջոցին Լյուսյան հայտնել էր, որ մի փոքր նեղված է, որ հատկապես Ալլայի ու Ֆիլիպի բաժանումից հետո ընդունելով Ֆիլիպի կողմը, արտիստը նրան թոշակի է ուղարկում՝ առանց բացատրության:
Բայց թեև կինը վիրավորված էր, նա շարունակում էր հիացմունքով խոսել և Պուգաչովայի, և՛ հատկապես Ֆիլյայի մասին:
Ֆիլիպին, ըստ էության, դուր չի եկել, որ Լուսյան խոսել է, և գիտակցելով, որ նա շատ բան գիտի, երի Ֆիլիպը որոշել է փակել կնոջ բերանը՝ նրան առաջարկելով կլորիկ գումար՝ հետ հանգստայն կամ բարձ թոշակ, որը Լյուսյային կբավականացնի անհոգ ապրել առաջիկա տասը տարիներին:
Պայմանը՝ Լյուսյան բերանը պետք է փակ պահի:
Նշենք, որ կինը արդեն պատմել էր, որ Ալլայի և Ֆիլյայի բաժանության պատճառը ոչ թե Ֆիլիպի արկածներն էին, ինչպես երկար ժամանակ վարկած էր պտտվում, այլ հենց Ալլայի՝ Մաքսիմով հետաքրքրվելը:
Լյուսյան ասել էր, որ եղել է անմիջական վկան, թե ինչպես էր կառուցվել Ֆիլիպ Ալլա միասնությունը, և թե ինչպես այն քանդվեց և ում պատճառով:
Հայտնի է, որ Լյուսյան մինչև հիմա էլ լավ հարաբերությունների մեջ է Ալլա Բարիսովնայի ընտանիքի հետ: Կրիստինան մինչ այժմ ցանկալի հյուր է Կլավայի հետ Լյուսյայի տանը, ինչպես և Լյուսյան Կրիստինայի տանը:
Տեսանյութը՝ այս հղումով: