Եվրո–2020. Նիդերլանդների հավաքականի վերջնական կազմը
Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հրապարակել է վերջնական կազմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) համար։
Դարպասապահներ. Յասպեր Սիլեսեն («Վալենսիա»), Տիմ Կրուլ («Նորվիչ Սիթի»), Մարտեն Ստեկելենբուրգ («Այաքս»)։
Պաշտպաններ. Պատրիկ վան Անհոլտ («Քրիսթալ Փելաս»), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Դեյլի Բլինդ («Այաքս»), Դենզել Դյումֆրիս (ՊՍՎ), Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»), Յուրիեն Տիմբեր («Այաքս»), Յոէլ Վելտման («Բրայթոն»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), Օուեն Վեյնդալ («ԱԶ Ալկմար»)։
Կիսապաշտպաններ. Դոնի վան դե Բեկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Գրավենբերխ, Դեյվի Կլասեն (երկուսն էլ՝ «Այաքս»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Տեն Կոպմեյներս («ԱԶ Ալկմար»), Մարտեն դե Ռոն («Ատալանտա»), Ժորժինյո Վեյնալդում («Լիվերպուլ»), Կվինսի Պրոմես («Սպարտակ»), Կոդի Գակպո (ՊՍՎ), Մեմֆիս Դեպայ («Լիոն»)։
Հարձակվողներ. Սթիվեն Բերգեյս («Ֆեյենորդ»), Դոնել Մալեն (ՊՍՎ), Լյուկ դե Յոնգ («Սեւիլիա»), Վոյտ Վեգորստ («Վոլֆսբուրգ»)։
Եվրո–2020–ի խմբային փուլում Նիդերլանդների հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինան, Ավստրիան եւ Հյուսիսային Մակեդոնիան։