Քաղաքականություն վերադառնում եմ, հանուն արդարության, ոչ ամենևին խանդավառված, այլ մտահոգ ու վճռական. Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես արդեն տեղյակ եք այսօր ԿԸՀ ներկայացված «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակից, քրոջս՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին ընդունել ենք այս արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկությունը, ինչի համար շնորհակալ ենք դաշինքին, ի դեմս Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, որի կուսակցական ցուցակներով ներկայացվել ենք, և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի։
2013թ․-ից հետո վերցված տևական «քաղաքական/կուսակցական ընդմիջումից» հետո քաղաքականություն վերադառնալու որոշում հեշտ չեմ ընդունել։ 2017թ․ անհաջող փորձն ինձ ավելի էր հեռացրել «մեծ քաղաքականություն» կոչվածից, որովհետև այն ամենևին «մեծ» չի եղել, ավելին՝ «քաղաքականություն» չի եղել։ Ի դեմս իմ կողմից 2014թ․ հիմնադրված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, ինչպես նաև Ագորա Սթրաթեջի գրուփ միջազգային խորհրդատվական ընկերության, որի ավագ փորձագետ եմ 2019թ․-ից, իհարկե, փորձել եմ ազդել հանրային կարծիքի, միջազգային ու ազգային քաղաքականության որոշումների վրա, բայց հեռու մնալով թիմային քաղաքականությունից։