«Նա մինչև 4-ը հաշվել չգիտի ու մեծահասակների տակդիրներ է կրում». Ամերիկացիները Պուտինին խորհուրդ են տվել հանդիպման ժամանակ բեյջ կրել, քանի որ Բայդենը կարող է մոռանալ նրա անունը
FOX News- ի ընթերցողները ծաղրել են նախագահ Ջո Բայդենին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ: Առաջիկա հանդիպման լուրի տակ նրանք սուր մեկնաբանություններ են գրել՝ կապված առաջնորդի ծերության և թուլության հետ, գրում է Московский Комсомолец պարբերականը:
Հեռուստաալիքն իր լուրերում նշել է, որ Բայդենի ու Պուտինի բանակցությունները տեղի կունենան Ժնևում `հունիսի 16-ին: Լրագրողների կարծիքով, հանդիպումից չպետք է ակնկալել երկու երկրների միջև հարաբերությունների մեծ բեկում: Հրապարակումը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը նախանշելու է իր ծրագրերն ու հեռանկարները, ինչպես նաև ազդանշան է տալու Մոսկվային, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին:
Օգտատերերը շատ մեկնաբանություններ են գրել՝ համեմատելով Բայդենին և Պուտինին: Նրանք կարծում են, որ ԱՄՆ նախագահը Պուտինի համեմատ թույլ է, ծեր և չափազանց անվստահ:
Օգտատերերից մեկը գրել է, որ Պուտինը հաշվարկող և սառը քաղաքական գործիչ է, որն ի վիճակի է իրավիճակը վերահսկողության տակ պահել: Իսկ ամերիկացի առաջնորդը «չի կարող հաշվել մինչև 4-ը և կրում է մեծահասակների տակդիրներ»:
Մեկ այլ մեկնաբանող առաջարկել է Պուտինին հանդիպմանը իր անունով բեյջ կրել: Հակառակ դեպքում, կարծում է նա, Բայդենը կարող է մոռանալ նրա անունը: Մեկ այլ օգտատեր համաձայնվել է նրա հետ ՝ կատակելով, որ Բայդենը «հնարավոր է նրան Նիկիտա, Լեոնիդ կամ Բորիս անվանի»: