«Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածուն Անդրիաս Ղուկասյանն է. Պարույր Հայրիկյանը չի առաջադրվում
5 կուսակցությունից ձևավորված «Ազատ հայրենիք» դաշինքի կազմում են Հայ կառուցողական կուսակցությունը, ԱԻՄ-ը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը:
Դաշինքը գլխավորում է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Երկրորդ համարը Անդրիաս Ղուկսայանն է: Նա է դաշինքի վարչապետի թեկնածուն:
3-րդ համարը ԱԻՄ-ը ներկայացնող Աննման Խաչատրյանն է: Պարույր Հայրիկյանը չի առաջադրվում:
«Դաշինքը որոշել է, որ հետընտրական շրջանում չի կնքի կոալիցիա ոչ Իմ քայլը դաշինքի, ոչ ՔՊ-ի, կամ ով որ լինի իշխանության ներկայացուցիչ, այդ ուժի հետ, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անդրիաս Ղուկասյանը: