Մահացել է Ուիլյամ Շեքսպիրը՝ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը (լուսանկարներ)
Մահացել է բրիտանացի Ուիլյամ Շեքսպիրը՝ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Շեքսպիրի մահվան մասին հայտնել է Քովենթրիի համալսարանական հիվանդանոցի խորհրդի անդամ Ջեյն Ինեսը․ հայտնի է, որ հենց այդ հիվանդանոցում է բուժում ստացել 82-ամյա տղամարդը։ Ինեսի խոսքով՝ վերջինիս մահվան պատճառը կաթվածն է եղել։
«Նա շատ շնորհակալ էր աշխարհում պատվաստված առաջին մարդկանցից մեկը դառնալու հնարավորության համար։ Նա հաճախ էր խոսում այդ մասին և բոլորին կոչ էր անում հնարավորության դեպքում պատվաստվել»,- իր հերթին, հայտնել է Շեքսպիրի կինը։
Հիշեցնենք, որ Ուիլյամ Շեքսպիրը 2020-ի դեկտեմբերի 8-ին պատվաստվել էր Pfizer/BioNTech պատվաստանյութով՝ դառնալով աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը։ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին մարդը 91-ամյա բրիտանուհի Մարգարեթ Քինան է։