Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին (լուսանկարներ)
ՌԴ խաղաղապահները հումանիտար օգնության փոխանցում են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրած հումանիտար օգնության փոխադրումը ԼՂ Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար բնակավայրեր: Ընդհանուր առմամբ, երկու բնակավայրում ներկա պահին բնակվում է 1000 մարդ: Նրանցից շատերն օգնության կարիք ունեն»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հումանիտար ակցիայի շրջանակում խաղաղապահները բնակիչներին են փոխանցել առաջին անհրաժեշտության իրեր, կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, խաղալիքներ և օրորոցներ երեխաների համար, ինչպես նաև դեղամիջոցներ:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին մոտ 155 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել, որոնք ուղարկվել էին Հայաստան ռուսական բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից: