Մոսկվայում բնակարանի մեկ քառակուսի մետրի նվազագույն արժեքը գերազանցել է 200 000 ռուբլին
Մոսկվայում բնակարանի մեկ քառակուսի մետրի նվազագույն արժեքը գերազանցել է 200 000 ռուբլին, հաղորդում է ТАСС-ը:
Ուսումնասիրությունն իրականացվել է «Մետրիում» ընկերության կողմից, և նման բարձր գին դիտարկումների ողջ ընթացքում վերջին տարիներին չէր գրանցվել:
Ընդ որում, գնային նշված բարձրացումը վերաբերում է Մոսկվայի բոլոր շրջաններին:
Հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը վերջին մեկ ամսում աճել է 4%-ով, իսկ միջին արժեքը՝ կազմել մոտ 12.3 միլիոն ռուբլի:
Մեկ տարի առաջ՝ 2020 թ. ապրիլին նորակառույց շենքում բնակարանի միջին արժեքը հասնում էր 11 միլիոն ռուբլու, իսկ նման արժողությամբ նախորդ տարի հնարավոր էր գնել 58.5 քառ.մ. մակերեսով բնակարան, ապա այժմ նույն գնով՝ մոտ 52.5 քառ.մ.: