ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» դեմ
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ կարգապահական գործ բացելու մասին։ Այս թիմերը, հիշեցնենք, մինչև հիմա չեն լքել Եվրոպական Սուպերլիգան։
«ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական կոմիտեի կողմից՝ այսպես կոչված Սուպերլիգա մասով իրականացված հետաքննությունից հետո գործ է հարուցվել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ՝ ՈՒԵՖԱ-ի նորմատիվ-իրավական բազայի հնարավոր խախտման համար»,- հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ Սուպերլիգան՝ 12 թիմերի մասնակցությամբ, ձևավորվեց ապրիլի 19-ին, բայց արդեն երկու օր անց 9 ակումբ հայտարարեց այդ մրցաշարից դուրս գալու մասին։
Մայիսի 7-ին ՈՒԵՖԱ-ն ներկայացրեց, թե ինչպես կպատժվեն Սուպերլիգայի նախկին մասնակիցները։ 9 ակումբներից յուրաքանչյուրը 15 մլն եվրո կնվիրաբերի ամբողջ Եվրոպայում ֆուտբոլի զարգացման համար։ Ակումբները նաև պարտավորվել են որպես փոխհատուցում վերադաձնել մրցաշրջանի ընթացքում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի մասնակցությունից ստացած եկամուտի 5%-ը։