Ֆերնանդո Տորեսը վերսկսում է ֆուտբոլիստի կարիերան
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը վերսկսում է ֆուտբոլիստի կարիերան:
Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: «Ես կյանքը վայելում եմ միայն մի կերպ` ֆուտբոլ խաղալով: Այդ իսկ պատճառով, որոշում եմ ընդունել վերադառնալ ֆուտբոլ: Առաջիկայում կհայտնեմ, թե որտեղ եմ լինելու»,-գրել է ֆուտբոլիստը: Տորեսը մարզական կարիերան ավարտել էր 2019 թվականին:
Ֆերնանդո Տորեսը հանդես է եկել Իսպանիայի գրեթե բոլոր տարիքային հավաքականներում: Ակումբային կարիերում խաղացել է «Ատլետիկո»-ում, «Լիվերպուլ»-ում, «Չելսի»-ում, «Միլան»-ում: Իսպանիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր: