ԵՄ-ն ակնկալում է մինչեւ սեպտեմբերի վերջը COVID-19-ի դեմ ավելի քան 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ ստանալ
Եվրամիությունն ակնկալում է մինչեւ սեպտեմբերի վերջը COVID-19-ի դեմ ավելի քան 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ ստանալ չորս արտադրողներից, ասվում է ԵՄ ղեկավարներին ներկայացված փաստաթղթում:
Reuters-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, ԵՄ-ն վստահ է, որ մինչ այդ ամսաթիվը կլինեն բավարար քանակի պատվաստանյութեր ամբողջ բնակչությանը իմունիզացնելու համար, ինչը շատ է գերազանցում մինչեւ ամռան վերջը մեծահասակ բնակչության 70%-ի պատվաստման սկզբնական թիվը:
Ավելի ճիշտ, երկրորդ եռամսյակում ԵՄ-ն ակնկալում է 413 միլիոն չափաբաժին ստանալ, իսկ երրորդում` եւս 529 միլիոն: Առաջին եռամսյակում ստացվել է 106 միլիոն պատվաստանյութ: Մինչեւ տարեվերջ ԵՄ-ն ակնկալում է ստանալ եւս 452 միլիոն չափաբաժին, ընդհանուր առմամբ՝ 1,5 միլիարդ:
Հաշվարկները ներառում են պատվաստանյութեր միայն չորս արտադրողներից` Pfizer-BionTech, Johnson & Johnson, AstraZeneca եւ Moderna: