Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգում գորիլան հրաժարվել է իր ձագից. նրան «որդեգրել» է այլ գորիլա (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգում գորիլան հրաժարվել է իր ձագից. նրան «որդեգրել» է այլ գորիլա, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
2020 թվականի օգոստոսին Բրիսթոլի կենդանաբանական այգում ծնված Արևմտյան ցեղատեսակի գորիլա Հասանիին հոգ են տարել այգու աշխատակիցները, քանի որ մայրը դժվարացել է խնամել նրան։ 6 հոգանոց անձնակազմը 7 ամիս շարունակ հերթափոխով հոգ է տարել կենդանուն և օրական 8 անգամ կերակրել։
2 ամիս առաջ այգու աշխատակիցները կենդանուն վերադարձրել են մորը՝ հույս ունենալով, որ կկարողանա հոգ տանել նրա մասին, սակայն Կալա անունով գորիլան չի կարողացել հաղթահարել դժվարությունները։
Մի քանի շաբաթ անց որոշում է կայացվել Հասանիին հանձնել մեկ այլ գորիլայի։ Կերա անունով գորիլան, որը 5 տարի առաջ կեսարյան հատմամբ ձագուկ էր ունեցել, սակայն վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել խնամել նրան, դարձել է Հասանիի մայրը և, ըստ կենդանաբանական այգու աշխատակցի, երկուսն իրար հարմարվել են։