ԱՄՆ-ում տղամարդը 17 օր անապատում անցկացնելուց հետո ողջ է մնացել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգներում գտել են մայիսի 6-ին կորած տղամարդուն, որը 17 օր Օրեգոնի անապատում անցկացնելուց հետո ողջ է մնացել, հայտնում է ABC News- ը:
69-ամյա Հարի Բերլին մայիսի 6-ին գնացել է ձկնորսության և չի վերադարձել։ Երկու օր անց հայտնաբերվել է տղամարդու մեքենան։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են ապաստարանների հետքերը, որոնք տղամարդը կառուցել է անապատում: Մայիսի 23-ին նրան հաջողվել է գտնել:
Տղամարդու վիճակը կայուն է եղել, նա բողոքել է միայն ցավերից։ Տղամարդուն ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։