Իրանում նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին
Իրանի նախագահի ընտրություններից երեք շաբաթ առաջ Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է յոթ թեկնածուների անունները՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Իրանի սահմանադրական խորհուրդն ուսումնասիրել է ավելի քան 590 թեկնածուների տվյալներ, որոնք գրանցվել էին նախագահի ընտրություններին մասնակցելու համար:
Որակազրկված թեկնածուների շարքում են եղել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանում նախագահի ընտրությունները նախանշված են հունիսի 18-ին: