Marca․ Բարսելոնան կարող է թիմ հրավիրել Արտետային
«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային թիմ հրավիրելու տարբերակով։
Marca-ն գրում է, որ իսպանացուն կարող են թիմ հրավիրել, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի, իսկ «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին չկարողանա միանալ իրենց։
«Բարսելոնայում» կարծում են, որ Արտետան ակումբի ԴՆԹ-ն ունի, քանի որ 15-18 տարեկանում եղել է կատալոնադիների ակադեմիայում։ Բացի դրանից, ակումբում հաշվի են առնում այն փաստը, որ նա մի քանի տարի աշխատել է Պեպ Գվարդիոլայի հետ։
Բայց, ինչպես պնդում են Marca-ի աղբյուրները, Արտետան հակված է «Արսենալում» մնալուն։ Նրա՝ Լոնդոնում մնալու հնարավորությունը գնահատվում է 90%: Նրա համար հաճելի կլինի «Բարսայից» հրավեր ստանալը, բայց նա ուզում է շարունակել աշխատել «Արսենալում»։