Որ քաղաքական ուժն է Արմեն Սարգսյանի հենարանը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Թերթին հասած լուրերի համաձայն` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրական այս շրջանում գտել է իր համար քաղաքական հենարան: Թեպետ տևական ժամանակ շրջանառվում էր, որ Ա. Սարգսյանը հույսը դրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձևավորած քաղաքական ուժի վրա, բայց վերջապես հասկացել է, որ անհույս է:
Ուստի` ՀՀ նախագահի համար միակ ընդունելի ուժը դարձել է «Լուսավոր Հայաստանը»: Թերևս` Էդմոն Մարուքյանի մեջ է տեսնում Ա. Սարգսյանն այն պոտենցիալը, որը կարող է դառնալ իր խոսափողը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։