ՏԸՀ-ներում սեփական ներկայացուցիչներն ունենալու հարցում փակուղային իրավիճակում են հայտնվել իշխանության ներկայացուցիչները. «Փաստ»
«Նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ բոլոր քաղաքական ուժերը փորձում են վերադասավորել իրենց կազմերը և նախապատրաստվել բուն ընտրական պայքարին։ Ինչպես հայտնի է, ընտրական գործընթացների առանցքային ֆիգուրանտն ընտրական հանձնաժողովներն են, որոնք բուն ընտրական պրոցեսի թիվ մեկ պատասխանատուն ու կազմակերպիչն են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ՏԸՀ-երում սեփական ներկայացուցիչներն ունենալու հարցում բավական փակուղային իրավիճակում են հայտնվել իշխանության ներկայացուցիչները։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, իշխանությունն ուղղակի չի կարողանում փորձառու և բանիմաց հանձնաժողովականների ցուցակ կազմել, ովքեր անվերապահորեն կարող են իրականացնել իշխանությունների ցանկությունները։
Բանն այն է, որ ոմանց տեղական իշխանությունները չեն վստահում, իսկ մեծամասնությունը պարզապես հրաժարվում է այս իշխանությունների ցուցակով ՏԸՀ անդամ լինել, որպեսզի չասոցացվեն նրանց հետ: Թերթի աղբյուրը փոխանցել է, որ նույն խնդիրը կապված է նաև վստահված անձանց հետ՝ ճիշտ նույն նկատառումներով։ Մի խոսքով, համապատասխան քանակն ապահովել են «արյուն-քրտինքով»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։