Ապստամբելու կարիքն արդեն վերջացել է, հիմա կլինի ուրիշ բան․ Պավլիկ Մանուկյան. «Իրավունք»
««Իրավունքը» զրուցել է արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:
- Ովքեր էս ժեխին բերել, լցրել են մեր գլխին, իրենք էլ պետք է մաքրեն: Ժողովուրդը պետք է ապավինի միայն ազգային, մաքուր կենսագրություն ունեցող մարդկանց, մտավորականների և նաև խելացի զինվորականների վրա, որոնք փառահեղ ճանապարհ են անցել:
- Բայց տեսնում եք, որ ժողովրդի կողմից կա համատարած անտարբերություն: Ինչո՞վ է սա պայմանավորված:
- Որովհետև ամեն տեղ նույն գարշանքն է, ոչինչ չի փոխվում: Երկիրը բռնազավթված է՝ օդը, ջուրը, ընդերքը, ոչ մի բան ժողովրդինը չէ:
- Մասնակցել՞ւ եք առաջիկա ընտրություններին, թե՞ բոյկոտելու եք:
-Բոյկոտը հանված է, 5 հոգի էլ մասնակցեն ընտրություններին, միևնույնն է, լինելու է այն:
-Իսկ ո՞ւմ եք սատարելու:
-Ես ինչ էլ անեմ՝ ժողովրդի կողքից չեմ հեռանա: Իմ անցած ճանապարհով ապացուցել եմ, որ ամեն ինչ արել եմ ժողովրդի համար, նոր բան ապացուցելու չունեմ:
-«Սասնա ծռերի» զինված գործողությո՞ւն ել եք ժողովրդի համար արել:
-Իհարկե, մեր ապստամբությունով կանխեցինք պատերազմը:
-Բա հիմա չկա՞ կարիք մի նոր ապստամբության...
-Ապստամբելու կարիքն արդեն պրծել ա, հիմա կլինի ուրիշ բան, մեկը մյուսի նկատմամբ հաշվեհարդարներ կսկսվեն, եթե այսպես շարունակվի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։