«Անհրաժեշտություն է առաջացել մեծ ուշադրություն դարձնել հակաահաբեկչական գործողություններին՝ հատկապես սահմանամերձ շրջաններում»․ Արտակ Զաքարյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է զինված ուժերի վերակազմավորում, այլընտրանքային ծառայության տեսակների ներգրավում:
- Ներքին անվտանգության տեսանկյունից ևս ունենք խնդիրներ՝ սկսած արժեքային դաշտից, քարոզչական, տեղեկատվական, կիբերանվտանգության ապահովումից մինչև պաշտպանության, կանխարգելման մեխանիզմներին և միջոցներին պետության ու նրա զինված ուժերին պատրաստելը: Շատ անհրաժեշտություն է առաջացել արդեն ԱԱԾ սահմանապահ ծառայության և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մոբիլ գործունեությանը մեծ ուշադրություն դարձնելը, հակաահաբեկչական գործողությունները, հատկապես սահմանամերձ շրջաններում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։