Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում 2 գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին․ Սամվել Ֆարմանյան
Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է փաստին, որ ֆուտբոլի Հայաստանի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել հավաքականի առաջիկա միջազգային խաղերին: Գրառման մեջ ասվում է․
«Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ու հրաժարվել առաջիկա հանդիպումներին մասնակցությունից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել իրենց ավագին՝ Հենոյին հավաքական չհրավիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկության, ազնվության ու թասիբի բնագավառ է:
Հ.Գ. Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երկու գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞ այլ բացատրություն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակություններին սկանդալային լրահոսի մեջ դնելով՝ նրանց անունը միջազգայնորեն սևացնելու, նրանց Հայաստանից կտրելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը: Արթուր Ալեքսանյա՞նը:
Անիծյալ լինե՛ք, հուդաներ»: