Խոսեպ Գվարդիոլան՝ Անգլիայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ Լիգայի մենեջերների ասոցիացիայի (LMA) վարկածով։ LMA-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի, Անգլիական ֆուտբոլային լիգայի, Անգլիայի ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների արհմիությունն է։
«Շատ հպարտ եմ արդեն երկրորդ անգամ այս մրցանակին արժանանալու համար։ Բայց այպիսի մրցանակը հնարավոր է, եթե մարզիչը շրջապատված է լավագույն պրոֆեսիոնալներով։ Իմ խաղացողները հրաշալի են, նրանց հավատարմությունն ու պրոֆեսիոնալիզմը երբեք կասկածի տակ չի եղել նույնիսկ այսպիսի բարդ մրցաշրջանում։ Իմ օգնականները նույնպես արժանի են ամենաբարձր գնահատականի։ Նրանք անում են առավելագույնը, որպեսզի ստեղծենք լավագույն թիմը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» չորս մրցաշրջանում երրորդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։