«Տիգրանաշենը մերն ա, ես ո՞նց թողնեմ, հեռանամ այստեղից» գյուղի բնակիչ. 168.am
Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գաղտնազերծեց մի փաստաթղթի աշխատանքային տարբերակը՝ հանրությանը տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը, որով ենթադրվում է, որ Տավուշի մարզից 5 և Արարատի մարզից 1 գյուղ հանձնվելու է Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին կառավարության նիստում, առանց կոնկրետ անուններ տալու, անդրադարձել էր Միքայել Մինասյանի գրառմանն ու հայտարարել, որ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, և այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Հետո էլ հաստատակամորեն հայտարարել էր, որ ստորագրելու է այդ փաստաթուղը։